Նորություններ

Մենք համարում ենք, որ սա արդարացված քայլ է․ Արարատ Միրզոյանը՝ պարգևավճարների մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մոտ մեկ տարվա ընթացքում 580 մլն դրամի հասնող պարգևավճարներին, ասաց․

«Պարգևավճարների մասին բազմիցս խոսել ենք, մի անգամ էլ կանդրադառնամ այս հարցին, հուսով եմ՝ այս անգամ՝ սպառիչ։ 580 մլն դրամ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի, 14 ամսվա համար։ Մեծ հաշվով, կոպիտ մաթեմատիկական հաշվարկով, ամիսը 240000-ի կարգի գումար էր։

Կարող ենք համարել հարկի, կարող ենք համարել անհարկի, այստեղ քաղաքական դիրքորոշման հարց է, մենք չենք թաքցրել մեր համոզմունքը և չենք վախեցել խոստովանել, որ մենք համարում ենք, որ սա արդարացված քայլ է»,-ասաց Միրզոյանը։

Միրզոյան ասում է՝ մաթեմատիկական հաշվարկն այն բանի համար է արել, որ ցրվի թյուր կարծիքը, թե խոսքը միլիոնների մասին է։

Back to top button
Close