Նորություններ

Արցախում կորոնավիրուսի հինգ նոր դեպքեր են հաստատվել

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի հինգ նոր դեպք է հաստատվել:

Ինչպես հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այդ օջախի վարակակիր համարվող երկու քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում: Եվս երեք նոր դեպք գրանցվել է նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ: Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության հինգ նոր դեպք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախում հաստատված դեպքերի քանակը 141 է: COVID-19-ի ախտորոշմամբ 1 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 91, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի: Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երկու հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 437 թեստավորում:

Back to top button
Close