Նորություններ

Սիսակ Գաբրիելյանը չբացառեց՝ դիմակների տուգանքը բարձրացնելու նախագիծ հնարավոր է կրկին լինի

Դիմակ կրելու պահանջը խախտելու դեպքում տուգանքները բարձրացնելու նախագիծն ընդհանրապես այլևս ԱԺ չի՞ գալու, թե՞ որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո կրկին վերադառնալու է։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ քայլ»-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին։

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորը փաստեց, որ այս պահին նախագիծն ընդհանրապես շրջանառությունից հանված է, սակայն նկատեց՝ ոչ ինքը, ոչ էլ որևէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի որևէ սահմանադրական իրավունք՝ ներկայացնելու սահմանադրական նախաձեռնություն. «Չեմ կարող բացառել այդ թվում, որ ձեր խմբակցությունից որևէ մեկը վաղը կարող է առաջարկել դիմակների տուգանքը դարձնել 150 հազար դրամ։ Չեմ կարող ասել, բայց այս մասով կան տարբեր քննարկումներ։ Մասնագիտական շրջանակները երկու մասին են բաժանված։ Մի մասն օրինակ է բերում մեր հարևան Վրաստանը, որտեղ տուգանքները մերի համեմատ 100 հազար դրամի չափից էլ մի փոքր բարձր է։ Շատերը նշում են այդ օրինակը՝ ասելով, որ այնտեղ գուցե արդյունավետության միջոցը դա է եղել։

Մի մասն էլ նշում է, որ չգնանք այդ պատժիչ մեթոդներով»,-ասաց պատգամավորը։

Back to top button
Close