ՄիջազգայինՆորություններ

Որ՞ն է Թուրքիայի ամենամեծ խնդիրն այս պահին. սոցհարցում

Թուրքական «Optimar» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հիլմի Դաշդեմիրը ներկայացրել է թուրքական «Haber Global» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է իրենց սոցհարցումների արդյունքները։

Երկրում քաղաքական կուսակցությունների վարկանիշը պարզելու համար կատարված սոցհարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) դեռև շարունակում է մնալ առաջատարի դիրքերում։

Դաշդեմիրի ներկայացրած արդյունքների համաձայն՝ հարցվածների 41.45 տոկոսն իր ձայնը պատրաստ է տալ ԱԶԿ-ին։ Երկրորդ տեղը 22.9 տոկոսով զբաղեցրել է գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն է (CHP-ԺՀԿ)։ ԺՀԿ-ին հաջորդում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ)՝ 10.5 տոկոս։ ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» աջ ուլտրաազգայնական կուսակցությունը 10.1 տոկոսով 4-րդ տեղում է։

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ստեղծած «Ապագա» և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնադրած «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունները ստացել են 1.3-ական տոկոս։

Նույն հարցման շրջանակներում մասնակիցներին խնդրել են պատասխանել այն հարցին, թե որն է Թուրքիայի ամենամեծ խնդիրն այս պահին։

Հարցվածների 50.2 տոկոսը նշել է, որ ամենամեծ խնդիրը տնտեսության վիճակն է, 32 տոկոսը մատնանշել է կորոնավիրուսը, 6 տոկոսը՝ ահաբեկչությունը։ 0.9 տոկոսն էլ դեռևս երկրի գլխավոր խնդիրը տեսնում է սիրիացի փախստականների առկայությունը։

Հեռուստաքննարկմանը մասնակցած մեկ այլ  սոցիոլոգիական ընկերության՝  Genar Araştırma-ի տնօրեն Իսհան Աքթաշը տեսակետ է հայտնել, որ մոտ ապագայում երկրի 2 ամենամեծ կուսակցությունների ընտրազանգվածի լուրջ փոփոխություններ տեղի կունենան։ Ըստ այդմ՝ սպսավում է, որ ընդդիմադիր ԺՀԿ-ի ձայները ավելանալու են՝ անցնելով 30 տոկոսի սահմանագիծը, իսկ իշխող ԱԶԿ-ն կունենա ընտրազանգվածի լուրջ կորուստներ։

ermenihaber.am

Back to top button
Close