ՄիջազգայինՆորություններ

Քսենյա Սոբչակին բերման են ենթարկել, նրա հետ նաեւ մոտ 20 մարդու, որոնց մեծ մասը լրատվամիջոցների աշխատողներ են

Բլոգեր Քսենյա Սոբչակը, ով մասնակցել է Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) շենքի մոտակայքում գտնվող պիկետին՝ ի պաշտպանություն պետական դավաճանության մեջ կասկածվող «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովի, ազատ է արձակվել ոստիկանությունից՝ ներկայանալու պարտավորությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է  փաստաբան Ալեքսեյ Պրյանիշնիկովը, ով իրավաբանական աջակցություն է տրամադրում Սոբչակին:

«Քսենյա Սոբչակից նրանք պարտավորություն ստացան ներկայանալու հանրահավաքի կարգը խախտելու վերաբերյալ արձանագրություն կազմելու համար (Վարչական օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 5-րդ մաս) և ազատ արձակեցին ոստիկանության բաժնից: Նրան սպառնում է մինչև 20 հազար ռուբլի տուգանք», — հայտնել է փաստաբանը:

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթի լրագրող Կիրա Դյուրյագինայի նկատմամբ, ով առաջիններից մեկն էր, որը ձերբակալվեց ԱԴԾ-ի շենքի մոտ, կազմվել էր արձանագրություն՝ պիկետին մասնակցելու կանոնները խախտելու համար:

Դեպքի վայրից ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ մոտ 20 մարդ, որոնց մեծ մասը լրատվամիջոցների աշխատողներ են:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close