Նորություններ

Covid-19-ը տարածաշրջանում․ հուլիսի 7

Regionmontor.com-ը ներկայացնում է հուլիսի 7-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 349-ով՝ հասնելով 29 հազար 285-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 605-ով և հասել 16 հազար 907-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1273 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 125 հազար 88-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 503-ի, ևս 164 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 711 մարդ:

Արցախում վերջին 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավարակի 1 նոր դեպք: COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2350 թեստավորում: Մինչ օրս Արցախում հաստատվել է կորոնավարակի 136 դեպք, առողջացել է 111 հիվանդ։

Թուրքիայում հուլիսի 6-ի տվյալներով՝ 1 օրում կատարվել է 52193 թեստ, որոնցից 1․086-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք, առողջացել է 2315 մարդ։Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 206․844 հաստատված դեպք և մահվան 5․241 դեպք, առողջացել է 182․995 հիվանդ:

Ադրբեջանում հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 513 նոր դեպք, 440 մարդ ապաքինվել է, 8-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 20 837 դեպք, որից 12 182-ը առողջացել է, 258-ը՝ մահացել։ Բուժում է ստանում 8․397 հիվանդ։ Վերջին մեկ օրում անցկացվել է 6․240 թեստ, ընդհանուր առմամբ՝ 522․ 773։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածնեի քանակը վերջին 24 ժամում հուլիսի 7-ի դրությամբ աճել է 5-ով: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 27-ից մինչև այսօր վարակվել է 958 մարդ: Սրա հետ մեկտեղ, արձանագրվել է 8 առողջացում, ընդհանուր առմամբ՝ 838: Երկրում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․637-ով, որից հոսպիտալացվել է 1․455-ը։ Վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 245․688: Նախորդ օրվա ցուցանիշով վարակվածների թիվը 2․613 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 200 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 11․931: Նախորդ օրվա ցուցանիշով մահվան 160 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 207 000: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 204․083 էր: 3․270 հիվանդ ծանր վիճակում է։ Նախորդ օրը այդ ցուցանիշը 3․201 էր։ Մինչ օրս 1 մլն 846․793 թեստ է անցկացվել։

Back to top button
Close