ՄիջազգայինՆորություններ

Բրազիլիայի նախագահը եւս վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն պաշտոնապես հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Նա թեստավորվել է երկուշաբթի օրը, երբ ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է և ի հայտ են եկել այլ ախտանիշներ:

Բոլսոնարուն մի քանի անգամ անտեսել է կորոնավիրուսի հետ կապված ռիսկերը: Մարտին նա հայտարարել էր. «Իմ տեսածից մինչ այժմ կան գրիպի այլ տեսակներ, որոնք ավելի շատ մարդ են սպանել, քան այս կորոնավիրուսը»:

Նա համավարակի պայմաններում  դեմ էր երկրում խիստ կարանտինին, և տարածաշրջանային ղեկավարներից պահանջել էր թուլացնել կարանտինի սահմանափակումները՝ պատճառաբանելով, որ դրանք վնասակար են տնտեսության համար: Վերջերս Բոլսոնարուն մեղմել էր կանոնները`դիմակների պարտադիր կրելու վերաբերյալ:

Բրազիլիան շարունակում է վարակվածների թվով աշխարհում առաջատար դիրքերից մեկը զբաղեցնել: Բրազիլիայում COVID-19- ից մահացել է շուրջ  65.000 մարդ, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 1.6 միլիոնը:

Աղբյուր՝ currenttime.tv

Back to top button
Close