ՄիջազգայինՆորություններ

Ջրհեղեղի աղետալի հետևանքները Ճապոնիայում. առնվազն 50 զոհ կա

Հորդառատ անձրևները հեղեղումներ և սողանքներ են առաջացրել Ճապոնիայի հարավում ՝ Կումամոտոյի և Կագոսիմայի պրեֆեկտուրաներում:

Բնական աղետն ավերածություններ է գործել նաեւ Կյուսյու կղզու հյուսիսային մասում: Առնվազն 50 մարդ դարձել է ջրհեղեղի զոհ, տասից ավելի մարդ անհետ կորածների թվում են:

Տարածաշրջանում ընթանում են որոնողափրկարարական գործողություններ: Ըստ կանխատեսումների ՝ առաջիկա օրերին սպասվում են նոր անձրևներ՝ երկրի արևմուտքից մինչև հյուսիս-արևելք ընկած հատվածներում:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Back to top button
Close