ՄիջազգայինՆորություններ

Էստոնիան բացում է սահմանը Վրաստանի համար

Էստոնիայի հանրապետության կառավառության որոշմամբ՝ Եվրահանձնաժողովի կողմից սահմանները փուլ-առ-փուլ բացելու խորհրդատվության հիման վրա, հուլիսի 6-ից երկիր մտնելու իրավունք կունենան ԵՄ ոչ անդամ 15 երկրից, այդ թվում նաև Վրաստանից: Այս մասին տեղեկություն է տարածում Էստոնիայում Վրաստանի դեսպանությունը:

Միաժամանակ, Վրաստանից Էստոնիա ուղևորվելիս անձինք պետք է բավարարեն Շենգենի գոտի օրինականապես մուտք գործելու պահանջները:

Էստոնիայի սահմանը հատելու համար պարտադիր պահանջներն են՝

  • Էստոնիայի սահմանն անցնելիս անձը չպետք է ունենա կորոնավիրուսի ախտանշաններ,
  • անձը պետք է Էստոնիա այցելելուց առաջ 14 օր շարունակ եղած լինի այն երկրում, որտեղից ուղևորվում է Էստոնիա։

Հատկանական է, որ այն դեպքում, եթե երկրում, որտեղից անձն ուղևորվել է  Էստոնիա, կորոնավիրուսի տարածման ցուցանիշը վերջին 14 օրվա ընթացքում 100 000 բնակչի հաշվով 16 վարակվածից ավելի է, ուղևորը կինքնամեկուսացվի 14 օրով:

Տեղեկությունը հասանելի է Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության կայքէջում:

aliq.ge

Back to top button
Close