Նորություններ

Կրկին կորոնավիրուսով վարակվելու դեպք մենք չունենք, բայց այդ խնդրի շուրջ աշխարհում դեբատները շարունակվում են. նախարար

Աշխարհում դեբատը շարունակվում է, թե արդյոք լինում են կրկնակի վարակի դեպքեր, թե ոչ. մենք ամեն դեպքում նման արձանագրված դեպք չունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:

«Արձանագրումները պետք չի դիտել միայն երկրի մասշտաբով, այլ ամբողջ աշխարհում: Կրկնակի  վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատեւությամբ: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չունենք, կրկնակի վարակվելու հնարավորության պատասխանը չունենք: Դրա համար պետք է զգույշ լինենք, քանի որ չենք կարող 100 տոկոս վստահ լինել, որ եթե վարակվել լավացել ենք, նորից չենք վարակվի: Կարող եմ ասել, որ այլ սուր շնչառական վարակները երկարատեւ իմունիտետ չեն առաջացնում»,-ասաց նա:

news.am

Back to top button
Close