Նորություններ

Չափազանց զգույշ պետք է լինել․անգամ լավ գործիքը վատ հետեւանքներ կարող է առաջացնել

ՀՀ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրմանը զուգահեռ քննարկվող ծանր հանցագործությունների դեպքում առանց դատարանի որոշման ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտների գործարկման հնարավորություններին, նշեց.

«Այս ինստիտուտն ունի կիրառական պրակտիկա միջազգային հանրությունում, յուրաքանչյուր պետություն յուրովի է կիրառում, սակայն այսօր մեր ձեռքի տակ չկա այն փաստաթուղթը, որը, օրինակ, քաղաքական իշխանությունը ներկայացնում է, և որի միջոցով մենք պետք է կարողանանք պատկերացում կազմել այն տեսլականի վերաբերյալ, թե ինչպես է մեր կառավարությունն այդ գործընթացը պատկերացնում»:

Նրա խոսքերով՝ միակ փաստաթուղթը ԿԲ-ի ներկայացրած հայեցակարգն է, որտեղ ընդհանուր գծերով ներկայացնում է, թե ինչ ինստիտուտ է դա իրենից ներկայացնում:

Մեր հարցին, թե արդյոք սա հանրային համերաշխության հասնելու լավագույն տարբերակն է, արձագանքեց. «Իմ մտավախությունն այն է, որ հանկարծ այնպիսի գործիքակազմ չառաջարկվի, որն ուղղակիորեն կհակասի ՀՀ սահմանադրությանը և դրա կարևոր բաղադրիչ իրավունքի գերակայությանը»:

Նրա խոսքերով՝ ինչ որակ էլ որ դրան տան, այն չպետք է հակասության մեջ մտնի իրավունքի գերակայության հետ:

Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ նշեց, մենք պետք է չափազանց զգույշ լինենք այդ գործիքի կիրառումից հայկական իրականության մեջ:

Ավելին
Back to top button
Close