Նորություններ

Հուլիսի 7-ին տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հիշեցում

Վորոնեժից դեպի Երևան չվերթի 🛫 մասին

Ս/թ․ հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը, որն իրականացնում է «Aircompany Armenia» ընկերությունը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (I-ին հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը:

Back to top button
Close