Նորություններ

Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է․ կառավարությանը հարցաշար է ուղարկվել

ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որոնց լիազորություններն դադարեցվել են խորհրդարանում ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո, ՄԻԵԴ-ին գանգատ են ներկայացրել։ Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Նրանք պնդում են, որ իրենց իրավունքները խախտվել են և պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ անել։ ՍԴ դատավորները նաև խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով և իր դիրորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում։

ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատ ու հարցաշար ուղարկել ՀՀ կառավարությանը՝ նրանց լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի մասին։

Back to top button
Close