Նորություններ

Վրաստանի վարակաբանները դեմ չեն լողավազանների բացմանը

Կորոնավիրուսի տարածման տեսանկյունից առավել մեծ վտանգ ներկայացնում են  մարդկանց կուտակումները: Լողավազաններն ու մարզասրահները ռիսկային չեն: Այս կարծիքին է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Վրաստանի կառավարության որոշմամբ` մարզասրահներն ու լողավազանները բացվելու են ամենավերջին փուլում, հստակ ժամկետ դեռևս չկա:

«Յուրաքանչյուր սահմանափակում հանելու դեպքում ռիսկեր կաննույնը նաև  լոզավազանների համարբայց այս դեպքում ռիսկերը նվազագույն ենավելի վտանգավոր են հարսանիքներն ու հոգեհացի հավաքույթները»,- ասել է Ցերցվաձեն:

Հունիսին մարզիկների մի խումբ Թբիլիսիում բողոքի ակցիա անցկացրեց` կառավարությանը կոչ անելով բացել ֆիթնես-կենտրոններն ու  մարզասրահները:

Թեև Վրաստանում արգելքների մեծ մասը հանված է, դեռևս գործում են որոշ սահմանափակումներ. Ուժի մեջ է ավելի քան 10 մարդու  մասնակցությամբ միջոցառումների  (հարսանիք, ծննդյան և սգո արարողություններ և այլն) արգելքը, չեն գործում խաղատները, լողավազաններն ու մարզասրահները, մանկական կենտրոնները,  երկրում արգելված են նաև մարզական ու մշակութային միջոցառումները:

Back to top button
Close