Նորություններ

COVID-19-ն ու ծովը. Վրաստանում հանգստացողների համար նոր պարտադիր կարգ է գործում

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված նոր կարգը, որով պետք է առաջնորդվեն ծովափնյա հանգստավայրերի այցելուներն ու տեղի տնտեսվարողները:  

Փոփոխությունները վերաբերում են հանգստավայրերի ղեկավարությանը, նաև վարձով հովանոցներ, շեզլոնգներ, սկուտերներ, ջրային հեծանիվներ տրամադրողներին ու  վարձակալներին:

Որոշ պահանջներ են նշված  նաև առհասարակ բոլոր հանգստացողների համար.հիմնականում` հաճախ լվացվել ու ախտահանել ձեռքերը, փռշտալիս փակել բերանն ու քիթը, սոցիալական հեռավորություն պահել:

Տնտեսվարողները պետք է պահպանեն հետևյալ կանոնները՝

•  COVID-19-ի կանխարգելման հետ կապված տեղեկատվությունը պետք է  փակցված  լինի տեսանելի վայրում,
• ցանկալի է ափի երկայնքով հետիոտների համար հատուկ ճեմուղի գծել, նաև լողափերը գոտիների բաժանել,
• ափի երկայնքը հաճախ մաքրել աղբից` օգտագործելով միանգամյա օգտագործման փաթեթներ, թափոնները աղբանոց նետել փակ վիճակում:  Աղբահանությունն իրականացնողները պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով կամ վահաններով ու ձեռնոցներով,  

  • ափի բոլոր այցելուները պետք է անվտանգ հեռավորություն պահեն` բացառությամբ մինչև 12 տարեկանների,
    • սկուտերներից, նավակներից, հեծանիվներից, շեզլոնգներից ու հովանոցներից օգտվելուց հետո դրանց ախտահանումը պարտադիր է,
  • զուգարաններում և լոգարաններում ախտահանում պետք է արվի 2 ժամը մեկ անգամ,
  • ախտահանումը պետք է իրականացնել Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից հաստատված նյութերով,
    • ախտահանող միջոցները պետք է պահվեն հատուկ փակ պահարաններում,
    • ախտահանողները պետք է լինեն դիմակով, ունենան հաստ ձեռնոցներ և խալաթներ, ինչպես նաև ակնոց և վահան:

aliq.ge

Back to top button
Close