Նորություններ

Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Opel Vectra եւ ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր

Ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում՝ Տոլորս-Սիսիան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում:

Բախվել են 35-ամյա Գարիկ Մինասյանի վարած Opel Vectra մակնիշի և 49-ամյա Ռուբիկ Մելքոնյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ռ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Back to top button
Close