ՄիջազգայինՆորություններ

«Համացանցում են հայտնվել կադրեր Լեյլա Ալիևայի ծննդյան օրվա միջոցառումից. սոցցանցերի հարթակում 30+ է… Լեյլայից թողել են միայն ա՜՜՜՜՜՜տառը»

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ադրբեջանում կրկին ամենաանհավանական տուգանքներն ու ձերբակալություններն են տեղի ունեցել՝ կապված խստացված կարանտինային ռեժիմի հետ։

Ձերբակալել են մարդկանց, ովքեր հանդգնել են հանգստանալ ծովափում, կամ բացօթյա ծննդյան տարեդարձ նշել։ Չեք հավատա, բայց թաղից թաղ, տնից տուն են անցել ոստիկանները և ստուգել, թե արդյո՞ք հյուրեր չեն ընդունել մարդիկ, նույնիսկ տուգանել են մարդկանց, ովքեր հանդգնել են հյուր գնալ։ Իսկ թե ինչպես են պարզել մարդը հյուր է գնացել, թե՞ ոչ։ Մեքենան, որը կայանած է եղել տվյալ տարածքում, պարզապես ստուգել են մեքենայի գրանցման վայրը և տուգանել․․․

Իսկ ամենազավեշտալին օրվա վերջում հայտնի դարձավ։ Համացանցում են հայտնվել կադրեր Լեյլա Ալիևայի ծննդյան օրվա միջոցառումից։ Թե ինչ է կատարվում այժմ ադրբեջանական տիրույթի սոցցանցերի հարթակում, մեկ բառով ասած, 30+ է․․․ Լեյլայից թողել են միայն ա՜՜՜՜՜՜ տառը»:

Back to top button
Close