ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ
28-ամյա էքստրեմալը թռիչք է կատարել 1700 մ բարձրության վրա՝ հեռուստացույցի դիմաց, բազմոցի վրա նստած

Հասան Քավալ անունով 28-ամյա էքստրեմալն օրերս իրականացրել է իր վաղեմի երազանքը և պարապլանով թռիչք է իրականացրել՝ ապահովված տան պայմաններով՝ բազմոցով, հեռուստացույցով եւ լուսամփոփով:
Սուր զգացողությունների սիրահարը հարմարավետ պայմաններ է ստեղծել իր համար և Թուրքիայի Ֆեթհիյե քաղաքի սպորտի ու հանգստի կենտրոնից օդ բարձրացել մինչեւ 1700 մ բարձրության վրա:
Թուրք էքստրեմալի թռիչքն ավարտվել է առանց միջադեպերի, և նա վայրէջք է կատարել Belcekız Beach լողափում:
Աղբյուր` fishki.net