ՄիջազգայինՆորություններ

Ավստրիայում գլխից գնդակահարել են չեչենին, ով պարբերաբար քննադատել է Կադիրովին եւ քաղաքական ապաստան էր խնդրել այդ երկրից

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի մերձակայքում գտնվող Գերասդորֆ քաղաքում սպանել են Ռուսաստանի 43-ամյա մի քաղաքացու՝ գլխին արձակած կրակոցով: Տուժողի մասին իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդել, հայտնի է, որ նա ծագումով Չեչնիայից է եւ խնդրել էր քաղաքական ապաստան:

Ըստ  kavkazr.com-ի աղբյուրների, խոսքը կարող է գնալ Իչկերիայի անջատողական հանրապետության «Շարիաթի պետական ​​անվտանգության նախարարության» նախկին աշխատակցի մասին, ով պարբերաբար քննադատում էր Ռամզան Կադիրովին և պնդում, որ Ռուսաստանի հետախուզական ծառայությունները կանգնած են Եվրոպայում չեչենների սպանությունների և հարձակումների հետևում:

Österreich պարբերականը հայտնում է, որ սպանությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:30-ին՝ G3 առևտրի կենտրոնի մոտակայքում: Սպանության կասկածյալը երթեւեկել է արծաթագույն մեքենայով: Ոստիկանները նրան ձերբակալել են Լինց քաղաքում:

Փետրվարի 26-ին Շվեդիայում  հարձակում էին գործել ընդդիմադիր չեչեն բլոգերի՝ Թումսո Աբդուրախմանովի վրա: Անցյալ տարվա մարտին Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովն Աբդուրախանովից վրեժխնդիր լինելու մասին էր հայտարարել:

Հունիսին Գերմանիայի Դաշնային դատախազությունը Չեչնիայի դաշտային նախկին հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք էր առաջադրել: Կասկածյալը Ռուսաստանի քաղաքացի էր: Գերմանիայի իշխանությունները վստահ են, որ նա գործել է Ռուսաստանի կառավարական մարմինների պատվերով:

Աղբյուր՝ currenttime.tv

Back to top button
Close