Նորություններ

Էդմոն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է  ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թվականի արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով (FY2021 Foreign Aid Bills)։

«Մասնավորապես, կարևորելով Արցախում “HALO Trust”-ի միջոցով այս տարիների ընթացքում իրականացվող ականզերծման աշխատանքների շարունակականությունը՝ իմ կողմից շեշտադրվել է այդ աշխատանքների նշանակությունը հակամարտության գոտում քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու առումով։

Այս աշխատանքները երաշխավորում են տասնյակ հազարավոր անձանց անվտանգությունն Արցախում։ Մասնավորապես, սկսած 2000 թվականից Արցախում ականազերծվել է մոտավորապես 500 ականապատ տարածք։ Այս աշխատանքները նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատման առումով մեծ նշանակություն ունեն։

Հայ-ամերիկյան բարեկամությունն ապացուցել է իր ուժը՝ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պաշտպանելու, խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու հարցում։

Ինչպես ասում էր Վիլյամ Ֆուլբրայթը, ուժեղ օրենսդրի ամենամեծ արժանիքն այն չէ, թե նա ինչ կարող է անել, այլ այն, թե նա ինչը կարող է կանխել», – հայտնել է Մարուքյանը:

Back to top button
Close