Նորություններ

Ամուսնության նպատակով տնից հեռացած անչափահասը հայտնաբերվել է

Հուլիսի 3-ին ՌԴ Մոսկվա քաղաքից ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է զանգահարել Քաշաթաղի շրջանում հաշվառված 1981թ.ծնված Ա. Մ.-ն և հայտնել, որ իր անչափահաս դուստրը՝ 2005թ.ծնված Հ. Մ.-ն նույն օրը ժամը 03:00-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում, տնից վերցնելով իր անձնական իրերը հեռացել է։
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Հ. Մ.-ն Քաշաթաղի շրջանի բնակիչ, 2003թ.ծնված Մ. Թ.-ի հետ ամուսնության նպատակով Գետափ գյուղում տեղակայված իրենց տնից Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Ս. Ս.-ի վարած «ՎԱԶ 21013» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են ՀՀ ք. Գորիս, որտեղ նույն օրը, ժամը 08:30-ին հայտնաբերվել և տեղափոխվել են ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունք։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

Back to top button
Close