Նորություններ

Հայաստանում հետաքննում են ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները. ՏԱՍՍ

Ռուսաստանցի զինծառայողի դին հայտնաբերվել է շաբաթ օրը՝ Հայաստանի Գյումրի քաղաքում վարձակալած բնակարանում. ստորաբաժանման հրամանատարությունը և իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում, տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգից: Այդ մասին հատնում է ՏԱՍՍ-ը:

«2020 թվականի հուլիսի 4-ին Գյումրի քաղաքում՝ զորամասի սահմաններից դուրս՝ վարձակալված բնակարանում գտնվել է 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային ծառայության զինծառայողի դին: Բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների՝  զինծառայողի մահվան պատճառ հանդիսացել են անձնական հանգամանքները», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 16:30-17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի կա:  Նշված հասցե է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close