ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

ԱՄՆ-ում ստեղծել են ֆիլտրող եւ ինքնամաքրվող թափանցիկ պաշտպանիչ դիմակներ

Վերջին շրջանում դիմակները դարձել են մեր առօրյա կյանքի կարևոր բաղկացուցիչ: Շատերը դժգոհում են, որ որոշ դիմակներ դժվարացնում են շնչառությունը, քրտնում է իրենց մաշկը և ակնոցները: Ամերիկյան Redcliffe Medical Devices ընկերությունը միանգամից լուծել է բոլոր խնդիրները՝ ստեղծելով թափանցիկ ֆուտուրիստական դիմակ:

Բացի այն անհարմարությունից, որոնք մարդիկ զգում են պաշտպանիչ դիմակ կրելու ժամանակ, այն ծածկում է մարդու դեմքի կեսը: Այդ պատճառով մենք չենք տեսնում դեմքի արտահայտությունը, և դա ինչ-որ չափով բարդացնում է բանավոր հաղորդակցությունը: Օրինակ, խուլ-համր մարդիկ դիմակի պատճառով չեն կարողանում շրթունքների շարժումներով միմյանց հասկանալ, ինչը հաղորդակցման բարդություններ է առաջացնում: Ամերիկյան ընկերությունը հաշվի է առել սովորական դիմակների բոլոր անհարմարությունները և ստեղծել է իր սեփական տարբերակը`LEAF դիմակը, որը չի ծածկում դեմքը և միևնույն ժամանակ ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ:

LEAF-ն աշխարհում առաջին լիովին թափանցիկ դիմակն է, որը պաշտպանում է փոշուց, կեղտից, մանրէներից: Դիմակը հագեցած է բարձր արդյունավետությամբ ֆիլտրման համակարգով: Այն ֆիլտրում է մասնիկների 99,97% -ը, որոնց չափը կազմում է ընդամենը 0,3 միկրոն, ինչպես նաև զերծ է պահում տհաճ հոտերից: Այդ դիմակով շնչելը կրկնակի հեշտ է:

Դիմակն ունի նաև ինքնամաքրվելու հնարավորություն: Հզոր ուլտրամանուշակագույն ճառագայթները ոչնչացնում են պաթոգենները ԴՆԹ մակարդակում՝ յուրաքանչյուր 30 վայրկյանում կամ դիմակի վրա տեղադրված հատուկ կոճակը սեղմելու դեպքում: Բացի այդ, ձևի և դիզայնի շնորհիվ այս դիմակը շատ հարմար է կրել: Այն պատրաստված է բժշկական կարգի սիլիկոնից, վնաս չի հասցնում շրջակա միջավայրին, քանի որ 100%-ով ենթակա է կրկնակի վերամշակման:

Աղբյուր` fishki.net

 

Back to top button
Close