ՆորություններՍպորտ

Օբամեյանգը «Արսենալ»-ից շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձ է խնդրել

Հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը դեմ չէ «Արսենալում» մնալուն։ Ներկայումս կողմերը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ են վարում։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։

31-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» ղեկավարությանը խնդրել է 3 մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր՝ շաբաթական 250 հազար ֆունտ (277 հազար եվրո) աշխատավարձով։

Օբամեյանգի ներկայիս պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Հարձակվողի շաբաթական աշխատավարձը կազմում է 200 հազար ֆունտ (222 հազար եվրո)։

Back to top button
Close