Նորություններ

Երևանում 32–ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. նրանք ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ամուսինը մահացել է

Այսօր՝ հուլիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Ա. Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 69 AV 669 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են: Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա Արթուր Շ.-ն գիտակցության չգալով ՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close