ՄիջազգայինՆորություններ

Ֆրանսիան Թուրքիային կրկին հիշեցրել է Լիբիայում ցուցաբերած անընդունելի պահվածքի մասին

Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ագնես վոն դեր Մուհլը հայտնել է, որ նախօրեին հանդիպում է կայացել Փարիզում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Հաքը Մուսայի հետ։

Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում սրվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Դա կապված է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունների հետ։

Խոսնակը հաղորդել է` թուրք դեսպանին նույնպես հիշեցրել են, որ Ֆրանսիայի համար անընդունելի է Թուրքիայի պահվածքը։

Խոսնակը, անդրադառնալով ֆրանսիացի սենատորների հետ թուրք դեսպանի հետ հանդիպմանը, ասել է․ «Ցանկացել ենք պարզել թուրք դեսպանի ներակայացրած  սխալ, կողմնակալ տվյալները և թեմայի շուրջ փաստերի իրական և թերի կողմերը»։

Նշենք, որ Մուսան սենատորների հետ նիստի ժամանակ պնդել էր, որ Ֆրանսիան կողմ է եղել այն էմբարգոների (արգելանք) կիրառմանը, որոնք կուժեղացնեն Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարին։

Նա նաև համոզմունք էր հայտնել, որ պաշտոնական Փարիզը որևէ քայլ չի ձեռնարկում ԱՄԷ-ի և Եգիպտոսի դեմ՝ ցամաքային և օդային տարածքում կատարված խախտումների համար, փոխարենը կենտրոնացել է ծովային տարածքում էմբարգո սահմանելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել միասնական պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը:

Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից, և համագործակցում Հաֆթարի հետ:

ermenihaber.am

Back to top button
Close