ՄիջազգայինՆորություններ

Սկանդալ․ Ադրբեջանի ՊԱԾ-ը հատուկ գործողություն է իրականացնում այդ երկրի ԱԳՆ-ում

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն  հատուկ գործողություն են իրականացնում երկրի արտաքին գործերի նախարարությունում: Այս մասին ասված է պետական անվտանգության ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օպերատիվ-քննչական միջոցառումներն իրականացվում են Պետական անվտանգության ծառայությունում ստացված տեղեկատվության հիման վրա, ըստ որի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության որոշ պաշտոնյաներ միտումնավոր օգտագործել են իրենց լիազորությունները ծառայության շահերի դեմ և կատարել են բազմաթիվ ապօրինի գործողություններ, որոնք էականորեն վնասում են հասարակության և պետության շահերին։

Կատարված քննությունների, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև կատարված հանցագործությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ:

regionmonitor.com

Back to top button
Close