ՆորություններՔո ձայնը

«Վերջին տասնամյակներում ՄԻԹ-ը իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանը, գլխավոր նպատակներից մեկը գաղափարական և բարոյական ապակողմնորոշում ստեղծելն է»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի Ազգային Հետախուզական Կազմակերպություն — Milli İstihbarat Teşkilatı:

Ստեղծվել է 1965թ.-ին։

ՄԻԹ-ի հայտարարված նպատակներն, որոնք կարող են մեզ վերաբերվել։

— Թուրքական դիվանագիտության համակողմանի աջակցություն,

— Տնտեսական հետախուզություն,

— Թուրքիայի ազգային հետաքրքրություններին սպառնացող վտանգների դեմ պայքար,

— «Շրջակա տեղակատվության» հավաքում, գնահատում և վերլուծում,

— Ինֆորմացիոն պատերազմի մեթոդոլոգիաների մշակում։

ՄԻԹ-ը լավ կազմակերպված կազմակերպություն է, որը բավականին էֆեկտիվ է աշխատում և արդեն համարվում է լավագույն հատուկ ծառայություններից մեկը։

Վերջին տասնամյակներում ՄԻԹ-ը իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանը։ Գլխավոր նպատակներից մեկը գաղափարական և բարոյական ապակողմնորոշում ստեղծելն է։ ՄԻԹ-ը ոչ միշտ է ուղղակիորեն գործում, այլ շատ դեպքերում գործում է միջնորդավորված եղանակներով, ինչը տարածված գործելակերպ է հատուկ ծառայությունների համար»։

Back to top button
Close