ՄիջազգայինՆորություններ

Ֆրանսիայի կառավարությունը՝ վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ հրաժարական է տվել

Այսօր Ֆրանսիայի կառավարությունը՝ վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ հրաժարական է տվել, ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:

«Էդուար Ֆիլիպն այսօր կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահին, որն ընդունվել է:

Նա գործադիր մարմնի բոլոր անդամների հետ կվարի ընթացիկ գործերը, մինչ նոր կառավարության նշանակումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցներում հրապարակումներ էին եղել, որ Ֆրանսիայի նախագահի եւ կառավարության ղեկավարի միջեւ տարաձայնություններ կան:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close