ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ամերիկացի ֆուտբոլիստուհին հրաժարվել է ծնկի իջնել՝ ի աջակցություն սեւամորթների

Ամերիկյան «Նորթ Կարոլինա Քարիջ» թիմի դարպասապահ Սամանթա Մերֆին «Փորթլենդ Թորնսի» հետ նախամրցաշրջանային խաղից առաջ հրաժարվել է ծնկի իջնել՝ ի աջակցություն Black Lives Matter շարժման:

Աղջիկը միակն է եղել, ով ոտքի վրա կանգնած է մնացել ազգային օրհներգի կատարման ընթացքում:

«Այսօր մենք ծնկի իջանք ի նշան բողոքի՝ ընդդեմ Ամերիկայում սեւամորթների եւ գունամորթների հանդեպ անարդարության, ոստիկանական դաժանության և համակարգային ռասիզմի»,- ասված է երկու ակումբների տարածած հայտարարության տեքստում, որում հատուկ նշված է, որ այդ ժեստը նվիրված է մասնավորապես ոստիկանների կողմից սպանված Ջորջ Ֆլոյդին:

Հետաքրքիր է, որ երկու թիմերի ներկայացուցիչների ծնկի իջնելու պահը չի երեւում հանդիպման պաշտոնական տեսանյութում: Ըստ երևույթին, ֆուտբոլային ակումբների ղեկավարները որոշել են կրքերը չթեժացնել: Լուսանկարը համացանցում հայտնվել է խաղից մի քանի օր անց: Զարմանալի է նաև այն, որ աղջիկը չի պատժվել, թեեւ այն բանից հետո, երբ Մերֆիի լուսանկարը համացանցում վիրուսային դարձավ, ամենայն հավանականությամբ, որոշակի հայացքների մարդիկ կսկսեն աղմուկ բարձրացնել, և այդ ճնշման ներքո ակումբի ղեկավարությունը կորոշի պատժամիջոցներ կիրառել «սպիտակ ագռավի» դեմ:

Այնուամենայնիվ, Սամանթա Մերֆիի ակցիան աջակցություն է ստացել սոցցանցի բազմաթիվ օգտատերերի կողմից: Ամերիկացի հայտնի բլոգերներից մեկը՝ Գրեհեմ Ալենը, Instagram- ում տեղադրել է այդ լուսանկարը եւ կից գրառում կատարել. «Իրական հերոսները ոտքի վրա են մնում, եւ ոչ թե ծնկի գալիս»:

Իսկ Սամանթան իր լուսանկարներից մեկին կից իրեն բնութագրել է հետևյալ բառերով. «Կին, պրոֆեսիոնալ մարզիկ, ամերիկացի հայրենասեր»:

Աղբյուր` fishki.net

Back to top button
Close