Նորություններ

Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան կրկին կհետազոտեն. վիճակը ծանր է

Մասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջիկը կրկնակի հետազոտության կենթարկվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։

Մասնավորապես բժիշկները պատրաստվում են հետազոտել հիվանդի բրոնխները՝ շնչուղիները վիճակը գնահատելու համար։

Աղջկա վիճակը շարունակում է մնալ ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

Բաբայանը նշեց, որ հիվանդի վերքերն աստիճանաբար ապաքինվում են, սակայն կարևորն ըստ նրա՝ շնչուղիները վերականգնելն է։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվել է ավտոմեքենա, Ն.Մ.-ն (ծնված 2007թ.) այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանական գիտական կենտրոն:

Shamshyan.com-ը հայտնում է, որ 12-ամյա աղջիկը եղբոր հետ ապրում էր «ՌԱՖ» ավտոմեքենայում։ Նրանք մշտական բնակության վայր չունեն։

news.am

Back to top button