Նորություններ

Արցախի ԱԱԾ նախկին պետը առաջին անգամ հրապարակել է կադրեր ապրիլյան պատերազմի օրերից

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը «Ֆեյսբուքում» հրապարակել է կադրեր ապրիլյան պատերազմի օրերից։

«2016 թ. ապրիլի 2,ժամը 11:30 -ին Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից»,– գրել է Ղարամյանը՝ նշելով, որ միայն այս դիրքում հայկական ուժերի վերահսկողության գոտում ադրբեջանական կողմը թողել է 28 դիակ և 1 զրահատեխնիկա:

Ղարամյանն ընդգծել է, որ կադրերն ամբողջությամբ հրապարակվում են առաջին անգամ։

Back to top button