ՄիջազգայինՆորություններ

Խանդոտ շունը հոշոտել է նորածին երկվորյակներին

Բրազիլիայում տնային շունը խանդի պատճառով մահացու վնասվածքներ է հասցրել երկու նորածին երկվորյակների։ Կենդանին հարձակվել է երեխաների վրա այն պահին, երբ մայրը թողել է նրանց եւ դուրս եկել հարեւանի հետ խոսելու: Այս մասին գրում է The Sun պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության հաշվետվությունը։

Աղջիկները 26 օրական էին: Հինգ տարի ընտանիքի հետ ապրող՝ լաբրադորի եւ ամերիկյան ֆոքսհունդայի ցեղատեսակների խառնուրդ շունը միշտ եղել է հանգիստ եւ քնքուշ: Կենդանու վարքագիծը փոխվել է, երբ տանը երեխաներ են հայտնվել։ Շունը սկսել է խանդի նշաններ ցուցաբերել նրանց նկատմամբ այն պատճառով, որ տերերը սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել իրեն։

Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 23-ին։ Երկվորյակների մայրը՝ 29-ամյա Էլեն Նովաէսը, երեխաներին թողել է՝ հարեւանի հետ խոսելու համար, Այդ պահին նա լացի ձայն է լսել։ Վերադառնալով մանկական սենյակ՝ նա փորձել է հետ քաշել շանը, սակայն այն արդեն հասցրել էր լուրջ վնասվածքներ հասցնել երեխաներին։ Ինչպես պատմել են բժիշկները, աղջիկներից մեկը մահացել է անմիջապես ստացած վերքերից, երկրորդին՝ նրանց փրկել չի հաջողվել: Ընտանիքում եւս մեկ շուն է ապրում, բայց նա չի հարձակվել երեխաների վրա։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close