Նորություններ

ՌԴ 1330 քաղաքացի մասնակցել է ՌԴ Սահմանադրության փոփոխությունների քվեարկությանը

Հայաստանում Ռուսաստանի ավելի քան 1330 քաղաքացիներ Երեւանում Ռուսաստանի դեսպանությունում ամրագրված ընտրատեղամասում մասնակցեցին ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու քվեարկությանը։

«Հուլիսի 1-ին Հայաստանի տարածքում բնակվող եւ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիները մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցով քվեարկությանը:

Հաշվի առնելով երկրում համաճարակաբանական իրավիճակը՝ նախօրեին տեղի ունեցան փակ վաղաժամ քվեարկության մի քանի փուլեր:

Անմիջապես հուլիսի 1-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին, բացվեցին վեց տեղամասերը, մեկական՝ Երեւանում դեսպանատանը եւ Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում, երեքը՝ 102-րդ ռուսական ռազմակայանում, եւ մեկը՝ «Էրեբունի» ավիաբազայում:

Դիվանագիտական առաքելության տարածքում տեղակայված տեղամասում ձեռնարկվել էին սպառիչ միջոցառումներ՝ համաճարակաբանական անվտանգությունն ապահովելու եւ կորոնավիրուսային վարակի վտանգը նվազագույնի հասցնելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պարետատան խորհրդատվությունները: Ընտրատեղամասը կազմակերպվել էր բացօթյա: Իրականացվում էր պարբերաբար ախտահանում՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շարժական լաբորատորիայի կողմից: Դեսպանության տարածքի մուտքի մոտ կատարվում էր ոչ կոնտակտային ջերմաչափում: Ընտրողների ընդունումը կարգավորվում էր՝ սոցիալական հեռավորությունն ապահովելու համար: Քվեարկության բոլոր մասնակիցներին տրամադրվում էին դիմակներ եւ ձեռնոցներ, ախտահանող նյութեր, ինչպես նաեւ՝ մեկանգամյա գրիչներ: Շտապօգնության բրիգադը անընդհատ հերթապահում էր:

Ընդհանուր առմամբ, թիվ 8026 ընտրական տեղամասում Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցով քվեարկությանը մասնակցել է 1331 մարդ»,- Facebook-ի իր էջում հայտնում է ՌԴ դեսպանությունը։

Back to top button
Close