Նորություններ

Ինչու Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չեն հրապարակվել քաղաքապետի նոր որոշումներ և կարգադրություններ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գրառումը․ «Հունիսի 12-ից այս կողմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չեն հրապարակվել քաղաքապետի նոր որոշումներ և կարգադրություններ։

Ըստ այդմ, կա՛մ Երևանի քաղաքապետը պարապության է մատնված, կա՛մ համապատասխան ստորաբաժանումը խախտում է Երևանի ՏԻՄ օրենքի 49-րդ հոդվածի երկրորդ մասը ըստ որի այդ ակտերը մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

Գուցե պատճառը այն է, որ պարգևավճարների տեսքով հետաքրքիր կարգադրությո՞ւն կա այդ շարքում։ Թե՞ պարզապես սա վերաբերմունք է օրենքի պահանջի և սեփական պարտականությունների նկատմամբ»։

Back to top button
Close