Նորություններ

Դժվա՞ր էր զանգել բժշկին, ասել, բժիշկ ջան, ձեռագիրդ չեմ հասկանում. կորոնավիրուսից մահացած գյումրեցու դին դեռ չի գտնվել. armtimes.com

Հունիսի 29-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած 82-ամյա գյումրեցի Սոնիկ Կարապետյանի դին մինչեւ այս պահը չի գտնվել: Դին կորել է բժշկական կենտրոնից դիահերձարան տեղափոխելու գործընթացի ժամանակ:

«Մահացածը տատիկիս քույրն է, Սոնիկը: Երբ մեզ զանգեցին, ասեցին, որ հունիսի 30-ին կգաք, հիվանդանոցից իրերը կստանաք, հետո կեսօրից հետո կգնաք Աբովյանի անատոմիկում, էնտեղ են Covid-ով մահացածներին տանում, փաստաթղթային խնդիրները կարգավորեք, և դին կվերցրեք: Եղբայրս գնաց, ու դին չկա:

Ահագին քաշքշուկներից, բազմաթիվ զանգերից ու անպատասխան մնալուց հետո, երբ եղբայրս դիմեց ոստիկանություն, այսօր վերջապես հարցաքննությունների արդյունքում պարզվեց, որ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ սանիտարը, որը որ տեղափոխել է դին, շտապօգնության մեքենա է հասցրել, բժշկի ձեռագիրը չի հասկացել, և Կարապետյան Սոնիկի փոխարեն գրել է Գրիգորյան Սոնիկ: Ես չեմ հասկանում, լավ, ասենք անընթեռնելի էր, դժվա՞ր էր զանգել բժշկին, ասել, բժիշկ ջան, ձեռագիրդ չեմ հասկանում, կամ առաջի՞ն դեպքն էր, որ դու էդ բժշկի ձեռագիրը չէիր հասկանում»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց մահացած Սոնիկի քրոջ թոռնուհին:

Մանրամասները՝ armtimes.com

Back to top button
Close