ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանը քննարկում է թռիչքները վերսկսելու մասին Թուրքիայի առաջարկը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել է, որ քննարկում են հունիսի 15-ից Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուս զբոսաշրջիկների կողմից հաճախ ընտրվող ուղղություններից է Թուրքիան։

Նշվում է, որ ռուսական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը վերսկսում է չվերթները 15 ուղղությամբ, այդ թվում նաև դեպի Թուրքիա։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով  Թուրքիան և Ռուսաստանը երկկողմանի դադարեցրել էին ավիահաղորդակցությունը։

ermenihaber.am

Back to top button
Close