Նորություններ

Չինաստանում հայտնաբերվել է խոզի գրիպի նոր տեսակ, որը կարող է դառնալ համավարակ

Չինաստանում գիտնականները հայտնաբերել են գրիպի նոր տեսակ, որն իրապես կարող է դառնալ համավարակ՝ գրում է BBC-ն: Մասնագետների հավաստմամբ՝ վարակը կրում են խոզերը, որը կարող է վարակել նաև մարդկանց:

Փորձագետները մտահոգություն ունեն, որ ախտը հետագայում կարող է մուտացիայի ենթարկվել այնպես, որ հնարավոր լինի մարդուց մարդուն փոխանցվել ու դառնալ գլոբալ համաճարակ:

Պարբերականը նշում է՝ քանի որ վարակը նոր է, մարդկանց դիմադրողականությունն այս ախտի նկատմամբ կամ շատ թույլ է, կամ ընդհանրապես չկա:

1lurer.am

Back to top button
Close