Նորություններ

Վենետիկի հանձնաժողովի նախագահի ընկերական ու քաղաքական զգացմունքները պետք չէ շփոթել այդ նույն հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշման հետ

«ՉԻ» զրուցակիցն է AM իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Գրիգոր Մինասյանը:

— Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումները: ՍԴ խնդիրը լուծվե՞լ է ըստ Ձեզ: Ի՞նչ հանգուցալուծում է սպասվում:

— Հետհեղափոխական Հայաստանում Սահմանադրական դատարանի խնդիրը թերևս ամենաբարդն էր՝ կորոնավիրուսի խնդրից հետո: Իշխանությունները ճիշտ է մի քիչ դանդաղ, բայց, ի վերջո, կարողացան այդ խնդրին գտնել լեգիտիմ լուծում և դա արեցին՝ պահպանելով ժողովրդավարական տրամաբանությունը և միջազգային ստանդարտները: ՍԴ խնդիրը լուծվել է: Բարձր դատարանի անտրամաբանական երկար ժամկետով դատավորները սահմանադրության ուժով հեռացված են, դատավորների միջև կարգավիճակային դիսբալանսը վերականգնված է: ՍԴ-ն այլևս չի լինի քաղաքական որևէ թևի հենարան, այլ կարող է դառնալ օբյեկտիվ ատյան բոլոր կարևորագույն քաղաքական վեճերի համար:

— Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչպես Դուք եք ներկայացնում, ապա Վենետիկի հանձնաժողովը ինչո՞ւ բացասական արձագանքեց այդ փոփոխություններին:  

— Շատ զավեշտալի բան տեղի ունեցավ: Վենետիկի հանձնաժողովը իր պաշտոնական եզրակացությունում ըստ էության դրական գնահատեց սահմանադրական այս փոփոխությունները: Շատ աննշան ու մեկ-երկու դետալներում մտահոգություններ արտահայտեց, որոնք էական ազդեցություն չունեին ՍԴ ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի առաջարկած լուծման վրա: Այնուհետև, Վենետիկի հանձնաժողովի նախագահը, որը որևէ իրավասություն չունի հանձնաժողովը իր անձով փոխարինելու, մի ընկերական նամակ գրեց Հրայր Թովմասյանին, որտեղ տվեց Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքին էապես հակասող և խիստ քաղաքականացված մի գնահատական: Վենետիկի հանձնաժողովի նախագահի ընկերական ու քաղաքական զգացմունքները պետք չէ շփոթել այդ նույն հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշման հետ:

 

Շարունակությունը` այստեղ։

Back to top button
Close