Նորություններ

Ընտրությունները կեղծեցին պրծան, հիմա էլ ուզում են պատմությունը կեղծեն. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անկեղծորեն ուրախացա, երբ իմացա, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու վաղվա նիստին․ մարդկանց մեջ դեռ կա հանրության աչքին չերևալու գիտակցումը։

Հետո իմացա, որ նույն ԲՀԿ-ն, հին ՀՅԴ-ն ու նորաստեղծ Հայրենիք «կուսակցությունը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պահանջում են քր․ գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: 🙃

Ընտրությունները կեղծեցին պրծան, հիմա էլ ուզում են պատմությունը կեղծեն։

Ախր ձեր մերժման փաստը արձանագրված է պատմականորեն ու դաջված է մարդկանց հիշողություններում։

Հիմա ի՞նչն եք ուզում կեղծեք, պատմությունը, թե՞ մեր հիշողությունը»։

Back to top button
Close