ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՄշակույթ/ՊատմությունՆորություններ

Մաշա Մնջոյանը փայլուն է ներկայացել «Ավստրալիայի ձայնը» նախագծի բաթլ փուլում

Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով այժմ մասնակցում է «Ավստրալիայի ձայնը» նախագծին, հրաշալի է ելույթ ունեցել մրցույթի բաթլ փուլում:

Մնջոյանը մրցույթի բաթլ փուլում հանդես է եկել երգչուհի Էլլա Մոներիի հետ: Նրանք կատարել են Արետա Ֆրանկլինի Respect հանրահայտ ստեղծագործությունը: Ժյուրիի անդամները երգչուհիներին հոտընկայս են ծափահարել:

Մաշա Մնջոյանը ելույթի տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և գրել, որ չափազանց ուրախ է Էլլայի հետ զուգերգի համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մարզիչին՝ Քելլի Ռոուլանդին, իրեն աջակցելու համար:

Back to top button
Close