ՆորություններՔո ձայնը

«Իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ էլի…». «Իմ քայլի» պատգամավորը՝ Էդմոն Մարուքյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարոն Մարուքյան ջան, առանց որևէ հեգնանքի եմ ասում, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ էլի…

Եթե սա ճիշտ է, ապա առաջարկում եմ բոլորին հորդորեք ձևական դուրս գան խմբակցությունից, կմնաք միայն Դուք, միանգամից մի 15 մանդատ կստանաք: Եթե աշխատի, ԲՀԿ-ն էլ կարա անի, դե Իմ քայլը էտ դեպքում չի լինի մեծամասնություն, ստիպված 87 հոգի դուրս կգան խմբակցությունից՝ լրացուցիչ 87 մանդատ կստանանք:
Մոտավոր հաշվարկով 261 պատգամավոր կլինենք էս սցենարով:
Հ.Գ. 261 առաջին փուլով, հետո էլի դուրս կգան խմբակցությունից ու բնականաբար Ձեր այս սցենարով էլի պետք է համալրվեն»:

Պարոն Մարուքյան ջան, առանց որևէ հեգնանքի եմ ասում, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ էլի …Եթե սա ճիշտ է, ապա…

Gepostet von Sisak Gabrielyan am Montag, 29. Juni 2020

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր տեղեկացրել է, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»-նշել էր նա։

 

Back to top button
Close