ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում երիտասարդ կնոջն իր 10 օրական երեխայի հետ կալանավայր են ուղարկել

Թուրքիայում ահաբեկչոությանն աջակցելու մեղադրանքով կալանավորվել և բանտ է ուղարկվել երիտասարդ կին իր երկու երեխաների հետ միասին։

Ընդ որում երեխաներից մեկը 10 օրական է, իսկ մյուսը՝ 2 տարեկան։ Լրատվականների հետ զրույցում կնոջ ամուսինը հայտնել է, որ իրենք արդեն բողոք են ներկայացրել իր կնոջ գործով զբաղվող դատախազի և դատավորի դեմ։

«Երեխաս անգամ անուն չունի։ Դատավորը մտավ դատախազի սենյակ և դրանից հետո տիկինս կալանավորվեց»,-ասել է երեխաների հայրը։

Back to top button
Close