Նորություններ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 529-ի վիճակը գնահատվում է ծանր, 123-ինը՝ ծայրահեղ ծանր

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 29-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձանցից 123-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 529-ինը՝ ծանր։

Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր։ Այս վիճակագրության «հեղինակները» մենք բոլորս ենք և հենց մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը»,- ասաց վարչապետը։

Back to top button
Close