Նորություններ

ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի հայտարարությունը

Բարգավաճ ՀայաստանՀայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ինհանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ինժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։

Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ։

29.06.2020 թ.

Back to top button
Close