Նորություններ

Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մարդկանց բազմություն հավաքվելու կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել, ուր երևում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների և պաշտպանիչ միջոցների են։

Երեկ տարածված տեսանյութին է անդրադարձել ոստիկանությունը եւ հայտնել, որ դրա կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Ոստիկանությունը նաեւ նշում է, որ այս օրերին ուխտատեղիներ, տեսարժան վայրեր այցելելու և մասսայական միջոցառումներ կազմակերպելու և մասնակցելու վտանգավորության մասին բազմիցս հայտարարվել է:

Եվ եւս մեկ անգամ կոչ է արել առողջության անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ մասսայական միջոցառումներից, կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։

Back to top button
Close