ՆորություններՍպորտ

Ռոման հյուրընկալվելիս պարտվեց Միլանին․ Մխիթարյանը դաշտում էր

Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Ռոմային» ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ 76-րդ րոպեին հաշիվը բացեց Անտե Ռեբիչը, իսկ 89-ին տանտերերը 11-մետրանոցի իրավունք վաստակեցին․ այն անվրեպ իրացրեց Հաքան Չալհանօղլուն։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու դաշտում 69 րոպե անցկացրեց։

«Միլանը» վաստակած միավորները հասցրեց 42-ի ու բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Ռոման» 48 միավորով 5-րդն է։

armsport.am

Back to top button
Close