ՆորություններՔո ձայնը

Քաջատեղյակ եմ, որ այս որոշումը շատ մեծ դժգոհություններ է առաջացրել Վարդենիսում. Թագուհի Թովմասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարդենիսի իմ սիրելի՛ համաքաղաքացիներ,

Ինչպես գիտեք, ՀՀ կառավարության 2020թ․ մայիսի 27-ի N-874-Ն որոշման համաձայն Վարդենիս քաղաքը ներառվել է ծովի մակերևույթից 1700-2000 մ բարձրության վրա գտնվող ԼԵՌՆԱՅԻՆ բնակավայրերի ցանկում։ Մինչդեռ 1998թ․ նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ այն ներառված էր 2000 մ և ավելի բարձրության վրա գտնվող ՀՀ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ բնակավայրերի ցանկում։

Քաջատեղյակ եմ, որ այս որոշումը շատ մեծ դժգոհություններ է առաջացրել Վարդենիսում (սոցիալական վատ հետևանքներն ակնհայտ կլինեն), և ի պատասխան ձեր բազմաթիվ զանգերին ու նամակներին՝ կապված այս փոփոխությանը վերաբերող ձեր մտահոգությունների և դժգոհությունների հետ՝ տեղեկացնում եմ, որ խնդիրն իմ հատուկ ուշադրության կենտրոնում է, զբաղվում ենք դրանով, և արդեն իսկ համապատասխան գրությամբ դիմել եմ ՀՀ կառավարությանը։

Լիահույս եմ, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս արագ կկարգավորի խնդիրն այնպես, որ ծանր սոցիալական հետևանքներ չառաջանան Վարդենիսի մեր բազմաթիվ քաղաքացիների համար։

Առողջ եղեք ու հնարավորինս պակասացրեք ձեր շփումները՝ հանուն բոլորիս առողջության»։

Back to top button
Close