ՆորություններՔո ձայնը

«Ձեռնտու չէ, թող մարդը իր կես միլիոն դոլարանոց գույքը վաճառի, դնի բանկում ու վարձով ապրի ու ոչինչ չվճարի»

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում գրել է
Հիմա մի կողմից՝ մի մարդ, եթե ունի 200 քմետրանոց բնակարան կենտրոնում, որն արժե կես միլիոն դոլար ու նպաստ է ստանում պետությունից, ու մյուս կողմից երիտասարդ մի ընտանիք նոր բնակարան է գնել ոչ կառուցապատողից արվարձանում՝ մի 40 քառակուսի՝ $30 000: Այս ընտանիքը գիշեր֊ցերեկ աշխատում է, համ եկամտահարկ է վճարում, համ գույքահարկ, համ ամենինչահարկ, իսկ այն մարդը ոսկու տակառին նստած մեզնից նպաստ է ստանում։ Ով ասաց, որ թանկ տունը սրբություն է։ Այո, սրբություն է։
Քանի տենց սրբություններ վաճառվեցին ռուսաստաններ ու ամերիկաներ գնալու համար։ Քանի տենց սրբություններ վաճառվեցին կազինոներում կամ վիճակախաղ խաղալու պատճառով։ Ինչ տարբերություն՝ այդ գույքը ոսկյա սալիկով է ներկայացված, թե բնակարանով։ Բա թանկ մեքենաներն ինչ անենք։ Մենք չենք ամաչու՞մ այս աղքատ երկրում այդքան թանկ մեքենաներ ունենալուց։ Ես Գերմանիայում ու Ֆրանսիայում այս քանակի շքեղ մեքենա չեմ տեսել։ Մոնումենտի դղյակները մնա՞ն տենց, ոնց կան։ Մենք էլի մեր տասը դրամը հաշվում ենք, իսկ հանրության միլիոնները՝ չէ։ Ունենք թանկ գույք՝ պետք է վճարենք գույքահարկ։ Համաձայն եմ, որ ներքին շեմը մի քիչ բարձրացնենք։ Օրինակ՝ մինչև 25 000$-ը մեկ գույքի դեպքում չհարկվի, իսկ դրանից ավելը՝ հարկվի։ Բայց շատ թանկ տները պետք է շատ թանկ հարկվեն։ Շատ թանկ մեքենաները պետք է շատ թանկ հարկվեն։ Ձեռնտու չի, թող մարդը իր կես միլիոն դոլարանոց գույքը վաճառի, դնի բանկում ու վարձով ապրի ու ոչինչ չվճարի։ Համ ուզում ենք ունենալ համ չվճարել։
Ու ամենակարևորը։ Ինչի կբերի գույքահարկի իրական գանձումները։
ա/ հողատարացքները կսկսեն ցանվել և մեր պարենային անվտանգության մակարդակը կբարձրանա։
բ/ Չաշխատող գործարանները ու այլ շինությունները կաշխատեն ու կբացվեն նոր աշխատատեղեր ու կվճարվեն լրացուցիչ հարկեր։
գ/ Մեզնից խլած գույքը կսկսի վերադառնալ մեզ գույքահարկի տեսքով։
դ/ այն մարդիկ, ովքեր Հայաստանում գույք ունեն ու Հայաստանում չեն ապրում, ապա միայն զբաղեցրել են այդ տարածքը և մեր պետությունը ու մեր հանրությունը ոչինչ չի ստանում այդ գույքից։ Հայաստանում մեռած գույք պիտի չլինի։ Հայաստանում Հայաստանի զարգացմանը չնպաստող գույք պիտի չլինի։ Հերիք ապրեք ուրիշների համար ու Հայաստանը գերեզմանատեղ դարձրեք։
Ինչ Հայաստանում շնչում կամ չի շնչում պիտի նպաստի Հայստանին։
Եթե հարկ չես վճարում քո պետությանը, ապա հարկը վճարում ես այլ պետության զինվորին։

Back to top button
Close