ՆորություններՔո ձայնը

«Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին. սա տապալում է»

Փաստաբան Նորայր Նորիկյանը սոցցանցի իր էջում գրել է.

Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին։ Սա տապալում է և չպետք է մնա անհետևանք։
——————————————————————————
Ինձ համար արդեն իսկ պարզ է, որ թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը համակերպվել է կորոնովիրուսի հրեշավոր ներկայության հետ։

Նորայր Նորիկյան

Ձեռնարկված ու ձեռնարկվող միջոցներն արդեն իսկ կրում են իմիտացիոն բնույթ, և ցավալի է, որ իշխանությունը չունի այս աղետը հաղթահարելու որևէ ռազմավարական միտք ու ծրագիր։

Ըստ էության, ամեն ինչ թողնված է Աստծո հույսին։

Սա տապալում է։ Ուզում եք մեղադրեք հասարակությանը, յուրաքանչյուրիս անհատապես, ի՛նչ ուզում եք՝ ասե՛ք, սա տապալում է։ Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին։

Բայց ես հեռու եմ այն մտքից, որ սա պետք է մնա անհետևանք։

Ես պնդում եմ, պարո՛ն վարչապետ, որ կորոնավիրուսի այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ “թռնեն“, ավելի՛ն, այդ գլուխներն արդեն պետք ՛՛թռած՛՛ լինեին։

Ես պնդում եմ, որ Ձեր կառավարությունը հանրությանը պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչու՞ այս համավարակը հասավ աղետալի չափերի, երբ իրավասու մարմինները վերջին երեք ամիսներին առիթը բաց չէին թողնում` հիմնավորելու համար, որ Ձեր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող բոլոր սահմանափակումները, հայտնի աղմկահարույց ՛՛Տեղորոշման՛՛ մասին օրենքի ընդունումը, և այլ քայլեր, ճիշտ են ու արդյունավետ։

Այս դատարկախոսության ու մեծամտության համար ո՞վ ու ե՞րբ պետք է պատասխան տա, և վերջապես՝ ե՞րբ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ու կտրուկ քայլեր՝ այս աղետի դեմն առնելու համար։

 

Back to top button
Close